COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 238 միլիոն 273 հազար 817: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 միլիոն 455 հազար 951 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 714 հազար 056-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 985 հազար 920-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 450 հազար 963 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 625,1:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2203, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2803 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: