Ա.Մանուկյան. Իշխանությունները չարաշահեցին մեր ցանկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ ընտրությունների պահանջն իր մեջ պարունակում էր բանակցությունների, քննարկումների հնարավորություն, որը տեղավորվում էր երկխոսության գործընթացի մեջ,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը`հավելելով, որ  անհապաղ հրաժարականի շուրջ բանակցություն, երկխոսություն չի կարող լինել: “Իր տեսակի մեջ դա միակողմանի է եւ ավելի կոշտ, քան արտահերթ ընտրությունների հարցը: Մենք չենք ցանկանում բանակցել իշխանության հետ, որը հրաժարվում է երկխոսությունից, որը շրջափակում է ազատությունը, շրջափակում է Ազատության հրապարակը, պատերազմ է հայտարարում ժողովրդին, դա արտահայտում է կոշտ, կոպիտ, բռի մեթոդներով, այդ իշխանության հետ երկխոսելու ոչինչ չունենք”,- հայտարարեց Արամ Մանուկյանը: ՀՀՇ նախագահը նաեւ նակտեց, որ  իշխանությունը չգնաց այդ խոհեմությանը: “Չնայած իշխանությունները պետք է ավելի խոհեմ լինեն, իսկ ընդդիմությունը մի քիչ ավելի ազատ, բայց դա այդպես չէ: Իշխանությունները չարաշահեցին մեր ցանկությունը”,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:




Լրահոս