
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն դատի է տվել պետական եկամուտների կոմիտեին՝ պահանջելով, որպեսզի դատարանը Պետական եկամուտների կոմիտեի ակտը վերացնի: Ըստ էության, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել եւ տուգանել է ԱԱԽ նախկին ղեկավարին պատկանող ընկերությանը, ինչի հետ ընկերությունը համամիտ չէ եւ դիմել է դատարան:
Ի դեպ, «Օրինաց երկրի» առաջնորդի «Հայասի» կոնյակի գործարանը առաջին անգամ չէ, որ տուգանվում է: Տարիներ առաջ Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի եւ շրջակա միջավայրի պահպանության կանոնները:
Ք.Մ