Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է», – ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: