ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ նվերը ես եմ ինձ արել. Լիանա Ալավերդյանը 41-ամյակի և որդուն բնակարան գնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին երգչուհի Լիանա Ալավերդյանը նշել է ծննդյան 41-րդ տարեդարձը:

Երգչուհին ArmLur.am-ի հետ խոսել է ծննդյան մանրամասների եւ մեծ խնջույք չկազմակերպելու մասին:

«Անկեղծ մեծ խնջույք տարեդարձիս կապակցությամբ չեմ կազմակերպել, փոխարենը նշել եմ շատ նեղ, ամենամտերիմ եւ ամենահարազատ մարդկանց միջավայրում, ցավոք նրանցից շատերն էլ երկրում չլինելու պատճառով չկարողացան ինձ հետ լինել: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում ինձ հետ կապված իրադարձությունները հանրայնացնել, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ պատերազմից հետո դեռ ինչ-որ մի առիթ տոնելու տրամադրություն եւ սիրտ չունեմ: Ունեցել եմ շատ ջերմ մաղթանքներ, շնորհավորանքներ իմ ընկերների կողմից ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,-պատմեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս