ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը ցուցմունքներ տալիս խոստովանել է, որ 2003-ին փորձել է համբուրել գրող Տրիստան Բանոնին, որը նրան մեղադրում էր բռնաբարության փորձ կատարելու մեջ,- հայտնում է Le Figaro -ը:Հարցաքննությունը իրականացվել է նախաքնության փուլում: Քննիչները եզրակացրել են, որ չունեն բավարար ապացույցներ, որպեսզի մեղադրանք ներկայացնեն Բանոնի նկատմամբ 2003-ին բռնաբարության փորձ կատարելու համար:Միաժամանակ, դատախազությունը հայտնել է, որ, եթե գրողը բողոք ներկայացներ մի քանի տարի առաջ, ապա հնարավոր կլիներ Ստրոս Կանի նկատմամբ մեղադրանք առաջադրել, բայց ոչ թե բռնաբարության փորձ կատարելու, այլ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու հոդվածով:
Ս. Կանի համարձակ խոստովանությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ