ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: