Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։