ՍԱՏՄ-ն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ չի հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հոկտեմբերի 13-ի ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում: Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել:

Կառույցը հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, խանութները պետք է ունենան ախտահանման գրանցամատյաններ:




Լրահոս