ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավ-արևելյան սահմանագոտում հենակետ կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հարավ-արևելյան սահմանագոտում առաջիկայում կկառուցվի հենակետ: Բանն այն է, որ այդ հողամասն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներին օպերատիվորեն արձագանքելու նպատակով։

Այս պատճառով, ՀՀ կառավարությանը Կապան համայնքի կողմից նվիրված 0.07443 հեկտար մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ի դեպ, առանձնացված հողամասի տեղադիրքն առաջարկվել է հենց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Խոսքը Կապան համայնքի Շիկահող գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող՝ 0.07443 հեկտար մակերեսով հողամասի մասին է:

Ի դեպ, այս մասին որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում եւ այն չզեկուցվող է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս