ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել:
Մարզման ընթացքում մշակվել են հնարավոր խախտումների կանխման, սադրիչ գործողությունների եւ դիտակետի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ:
Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաեւ թիրախների հետախուզման ու կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները:
«Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում։ Մշակվել են տարբեր սցենարներ, ինչը անձնակազմին թույլ է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում հմտորեն գործել: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ եւըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում», — ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը: