ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վախենում եմ թոշակս չտան». պատվաստումների համար այսօր հերթեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային պողոտայում այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ սպասում են պատվաստվելու իրենց հերթին։ Լսել են, որ պատվաստող բրիգադը մոտենալու է ժամը 12.00-ին, բայց իրենք ավելի վաղ են եկել ու հերթագրվել։

Տեղեկացնենք, որ ըստ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանի՝ այսօրվանից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ` ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

ArmLur.am-ի այցի ժամանակ պարզ դարձավ, որ մեր հայրենակիցներից շատերը պատվաստվելը թողել էին այսօրվան, իսկ դրա համար նրանք ստիպված են երկար հերթ կանգնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Լիդա Եղիազարյան




Լրահոս