2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մայրաքաղաքում մի շարք քաղաքացիները սկսեցին ապօրինի շինարարություն իրականացնել, սակայն Երեւանի քաղաքպետ Հայկ Մարությանը միայն լուռ հետեում էր գործընթացին եւ որեւէ քայլ չէր իրականացնում դրանց դեմ պայքարի համար։
Սակայն արդեն 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից հետո, երբ վերընտրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեց իր գործառույթների մասին եւ սկսեց կոնկրետ քանդել քաղաքը, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված սկսեցին տարբեր քայլերի դիմել` թույլ չտալու քաղաքապետարանին քանդել իրենց տունը։
Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս եւ այլ նախաձեռնությունները ճակատագրական են դառնում որոշ քաղաքացիների համար եւ նոր հանցագործությունների սկիզբ դառնում: Արդեն երկու աղմկահարույց դանակահարություններ են եղել եւ թիրախում հայտնվել են հայտնի պաշտոնյաները կամ նրանց հարազատները: Խոսենք փաստերով.
Փաստ առաջին. Հունիսի 30-ին, ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։
Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ Նարեկ Շահինյանին դանակով հարվածել էին։ Նարեկ Շահինյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Իսկ ահա Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Խաչմերուկում փորձում էին ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որն էլ պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին:
Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել, տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են։
Փաստ 2
Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին:
Բանն այն է, որ ըստ լուրերի քաղաքապետարանում հեծանվասպորտի ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը Հեծանվասպորտի ոլորտի ներկայացուցիչների «գրպանին» է կպնելու եւ ահա ոլորտի պատասխանատուները քաղաքպետարանի գործողություների համար հաշվեհարդար տեսան ավագանու հետ նրան հասցնելով ծայրահեղ ծանր վիճակի:
Ի դեպ մինչ այս դաժան դեպքը դանակահարված Երևանի ավագանու անդամը խոսակցություններ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ: Իրավապահները, հանելով հեռախոսային խոսակցությունները, պարզել են, որ ավագանու անդամին սպառնացել են, վախեցրել են, ինչի մասին նա հեռախոսազանգով հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե հեծանվասպորտի բարեփոխումների նախագծի համար իրեն սպառնում ու վախեցնում են: Ստացվում է, որ քաղաքապետարանի գործողություները նոր հանցագործությունների սկիզբն են դառնում, ինչի արդյունքում մարդկային կյանքեր են վտանգվում:
Վերջին առավել ցավալի դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ Երեւան քաղաքապետը երկրում չէ կամ այպես ասած վոյաժների մեջ է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկաների հետ միասին գնացել էին քեսաբի 6- հասցե եւ երեք անչափհաս երեխաների ներկայությամբ բռնություն էին Կիրառել նրանց հոր՝ Վազգեն Ռաֆաելյանի նկատմամբ` փորձելով ապամոնտաժել նրանց շինությունը:
Մինչդեռ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ ապօրինի շինարարության մասով իրենց դատական գործընթացի մեջ են, դատարանի կողմից կա ընդունված վարույթ, բայց քաղաքապետարանի աշխատակիցները որեւէ կերպ չլսեցին իր հիմնավորումները, ինչի մասին ինքը հանցագործության մասին հաղոդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մարդկանց տներն է քանդում եւ ինչպես փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը նշեց, քաղաքապետարանի աշխատակիցներն այդ գործընթացին հետևում էին իրենցից գոհ կարծես դարի գործն էին անում կամ վերջին հանցագործին էին բռնել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ք.Մ