
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, այսօր ևս շարունակել է մշտադիտարկումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 55 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է խախտման 3 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ, ուղևորներին նաև դիմակներ բաժանել ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։