
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է․ «Ես այցելել եմ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող վիրավորներին։ Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի։ Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: