Էմանուել Մակրոնը գոլի հեղինակ է դարձել բարեգործական խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղի, որը կազմակերպվել է «Վարյետե» ֆուտբոլային ակումբի հիմնադրման 50-ամյակի պատվին։

Մակրոնի թիմում հանդես են եկել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Քրիստիան Կարամբյոն ու Մարսել Դեսային։ Նախագահի թիմը պարտվել է Պուասիի հոսպիտալի բուժանձնակազմի թիմին, սակայն Մակրոնն աչքի է ընկել խփած գնդակով: Նա իրացրել է 11 մետրանոց տուգանայինը:

Խաղից ստացված եկամուտը կուղղվի Փարիզի հոսպիտալների ֆոնդին, որը ղեկավարում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը։ Կազմակերպությունն օգնություն է տրամադրում մանկական հիվանդանոցներին։

Մակրոնը երիտասարդ տարիներից հետաքրքրված է ֆուտբոլով։ Ուսանողական տարիներին նա խաղացել է Ստրասբուրգի ազգային դպրոցի թիմի կազմում։




Լրահոս