Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի Սամեբա գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:51-ին, էպիկենտրոնը՝ 3 կմ խորության վրա:
Նշենք, որ վերջերս երկրի հարավ-արևելքում՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի) հարող տարածքը ակտիվ սեյսմիկ գոտի է դարձել: Այստեղ ցնցումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր:
Սեյսմոլոգները նշում են, որ ամբողջ ամառվա ընթացքում այս շրջանում պարբերաբար գրանցվել են ցնցումներ, հիմնականում՝ մինչև 3-4 բալ ուժգնությամբ:
Սամեբայի մոտակայքում բավականին ուժեղ երկրաշարժ էր գրանցվել օգոստոսի 16-ին՝ 5.1 բալ ուժգնությամբ: