Այսօր` հոկտեմբերի 15-ին, սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 15-րդ տարելիցն է: Երգչուհին 15 տարի առաջ մահացել էր ավտովթարի հետեւանքով, երբ ընդամենը 30 տարեկան էր:
Երգչուհու մտերիմ ընկերներն այսօր կիսվել են նրա լուսանկարներով եւ կարոտալի խոսքեր գրել:
Վարդուհի Վարդանյանին են հիշել՝ ամերիկաբնակ երգչուհի Արմինկան, Հռիփսիմե Հակոբյանը եւ Քրիստինե Պեպելյանը:
Նշենք, որ Վարդուհի Վարդանյանն իր անցած կարճ ճանապարհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր:
2006-ի հոկտեմբերի 14-ին երգչուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան – Մարտունի – Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:
2006-ին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կուչում:
Նույն թվականին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:
2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան