ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աբազյանի կինն ավելի շատ անշարժ գույք ունի, քան ամուսինը. ԱԱԾ տնօրենի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կինը թվով ավելի շատ անշարժ գույք ունի, քան ինքը:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է նրա ներկայացրած հայտարարագրից: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ունի մեկ բնակարան եւ մեկ հողամաս, երկուսն էլ գտնվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: ԱԱԾ տնօրենն ավտոմեքենա չունի, այդպես նշված է իր հայտարարագրում: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կանխիկ դրամը անցած տարեվերջին կազմել է 2 մլն 700 հազար դրամ: Այն, ի դեպ տարեսկզբին կազմել է 1 մլն 500 հազար դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԱԾ տնօրենի ամսական աշխատավարձը կազմել է 983 հազար դրամ: Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Զաքարյանն ունի մեկ բնակարան Երեւանի կենտրոնում, անհատական բնակելի մեկ տուն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, արտադրական նշանակության 3 շինություն, որոնք գտնվում են Գյումրիում, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 4 հատ հողամաս: ԱԱծ տնօրենի կնոջ կանխիկ գումարը կազմել է 650 հազար դրամ: Իսկ եկամուտը կազմել է 600 հազար դրամ, որն էլ նա ստացել է տրված վարձակալության դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս