
Հոկտեմբերի 13-ին`ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վիճակն է՝ բնակելի կառույցների շինարարական նորմերին անհամապատասխանությունը,ինչպես նաև նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները՝ հատկապես բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա:Նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մի քանի այլ տներ: