Երևանի էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 15-ին ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ Երևանի էրեբունի վարչական շրջանում են իրականացրել։

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը մշտադիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 75 տրանսպորտային միջոցներում։

Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները դիմակ չկրելու 6 խախտում են հայտնաբերել։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա հանգստյան օրերին ևս կշարունակվի։




Լրահոս