ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անորոշություն գազի գնի շուրջ. ինչ արդյունք կտան բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահին բանակցություններ են ընթանում, և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ»: Վերջերս այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Միջազգային շուկաներում արձանագրված ռեկորդային թանկացումը ըստ այդմ խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում եւ նաեւ դա է պատճառը, որ  ոուսական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։

Հայաստանն այս պահին գազը ստանում է 165 դոլարով, մինչդեռ միջազգային շուկայում գինը մի պահ հասել էր 1,9 հազար դոլարի։ Չնայած միջազգային շուկաներում արձանագրվող բարձր գնաճին, Հայաստանը ձգտում է անփոփոխ պահել գազի ներմուծման գինը։

Վերջին անգամ գազի ներմուծումը սահմանին թանկացել է 2019թ.։ Այն ժամանակ գինը բարձրացավ 10 տոկոսով՝ 150-ից դառնալով 165 դոլար։ Առաջին տարում հաջողվեց խուսափել ներքին սակագների բարձրացումից, սակայն արդեն հաջորդ տարի  ներքին սակագների վերանայում տեղի ունեցավ:

Առայժմ քննարկումները վերաբերում են սահմանին վաճառվող գազի գնին։ Բայց եթե այդ քննարկումները ցանկալի արդյունք չտան, ապա կրկին կարող են բախվել ներքին սակագների վերանայմանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս