«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած պնդումները (իբր Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ)՝ շեշտելով, որ «Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք»:

Ընդգծելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ամուր հարաբերությունները՝ Ղաթիբզադեն նշել է, որ, «ցավոք, թվում է, որ չնայած Բաքվից ստացված դրական և մասնավոր ազդակներին, Բաքուն մտադիր է հանդես գալ անհիմն լրատվամիջոցային հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:

ԱՊՀ ղեկավարների հետ վիրտուալ հանդիպմանը Ալիևն իր հայտարարության մեջ պնդել է, որ Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի՝ նախկինում օկուպացված տարածքները մաքսանենգ ճանապարհով թմրանյութերը Եվրոպա հասցնելու համար:




Լրահոս