ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղքն ուրիշների վրա գցելու վարպետները. սահմանը դեռ կահավորված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին հակառակորդի սադրանքի հետևանքով 6 հայ զինծառայող էր վիրավորվել։ Բարեբախատաբար նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի մոտակայքում։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը փոխանեց, որ միջադեպի ժամանակ զինվորականները վրանում են եղել․

44-օրյա պատերազմից մեկ տարի անց փաստորեն հայ զինվորականները նոր ձևավորված բնագծերի ու դիրքերի պաշտպանությունը շարունակում են վրաններում  իրականացնել։ Խնդրի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է, սակայն անսխալականության սինդրոմ ունեցող իշխանավորները հարցը շրջանցելու ու մեղքն ուրիշի վրա գցելու հարցում անգերազանցելի են։

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ամիսներ առաջ էր ասում՝ սահմանը կահավորված չէ։

Մինչև հայ դիրքապահները շարունակում են արևի ու անձրևի, ձյան ու բաց երկնքի տակ սահման հսկել, հակառակորդը կարճ ժամկետներում ոչ միայն իր դիրքերն է ամրակայում, կահավորում ու հարմարեցնում, այլև հասցնում է Ֆիզուլիում միջազգային չափորոշիչներին համապատասխան օդակայան կառուցել։ Իսկ այս ամենի ֆոնին իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Արցախի սահմաններին ու անվտանգությանը վերաբերող հարցերը հորդորում է ոչ թե Արցախի ու Հայաստանի պատկան մարմիններին, այլ ռուս խաղաղապահներին ուղղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սևակ Վարդումյան




Լրահոս