Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ: Թեև դեռ որոշման օրինակը չենք ստացել, ծանոթ չենք բովանդակությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին մեր բողոքի մեջ, համոզված էինք, որ դա պետք է բավարարվեր: Պատրաստվում ենք այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել»,-ասաց պաշտպանը:




Լրահոս