
Շաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում: Խախտումներ չեն արձանագրվել։
Ստուգված բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։