Ձեր տղաներին լավ դաստիարակեք, մեզ հանձնեք, որպեսզի բանակում նման դեպքեր չլինեն,-այսօր նախագահական նստավայրի մոտ հավաքված որդեկորույս մայրերին նման պատասխան տվեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը` հավելելով՝ հայոց բանակում շարքային զինվորը պաշտպանված է, ինչի հետ չհամաձայնեցին հավաքված ծնողները: “Իրենց թվում է, թե կլոր սեղաններով, կարգապահական գրքույկներ հանելով հնարավո՞ր է փոխել ստեղծված իրավիճակը: Իհարկե ոչ: Սպանդանոց է ձեր բանակը”,- ասաց “Բանակն առանց մարդասպանների” նախաձեռնության հեղինակ Լալա Ասլիկյանը Վարդան Ղուկասյանին: Բողոքի ակցիայի մասնակիցները և որդեկորույս մայրերը “ամոթ” վանկարկելով ճանապարհեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
ՊՆ ծնողներից լավ դաստիարակված տղաներ է պահանջում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ