Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր շտաբի ղեկավարը նաև ասել է, որ Պակիստանի նավատորմը կմասնակցի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նավատորմի համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին: «Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), անշուշտ, կամրապնդի Թեհրանի հարաբերությունները Իսլամաբադի և կազմակերպության անդամ այլ երկրների հետ», – ասել է նա: