Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:
«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայացուցիչները`1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։
«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»,- գրել է նա։