
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա եղել է Փաստաբանների պալատի առաջին նախագահը, ընտրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը: