Հայաստանում այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշը հայտնի է: Ժամը 20:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,23 %-ը:
Ըստ համայնքների պատկերը հետևյալն է.
Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.14%-ը, Գորիսում՝ 50.25 %-ը, Տաթևում՝ 62.66 %-ը, Մեղրիում՝ 59.47 %-ը, Դիլիջանում՝ 44.00 %-ը, Ֆերիկում՝ 28.62 %-ը, Շամիրամում՝ 25.91 %-ը, Ֆիոլետեվոյում՝ 27.83 %-ը, Տեղ համայնքում՝ 60.64%-ը։
Ընդհանուր առմամբ՝ քվեարկության իրավունք ունեցող 166 հազար 753 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 55 հազար 410 մարդ։