ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեն Ավետիսյանն արտագաղթե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի համաճարակով, պատերազմով եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ գումար աշխատելու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում:

Այսպես, ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ դերասան Բեն Ավետիսյանը լքել է երկիրը, դա են վկայում նաեւ վերջին շրջանում նրա տեղադրած լուսանկարները Միացյալ Նահանգներից, ինչպես նաեւ օրերս դերասանը կնոջ հետ գեղեցիկ հոլովակ էր հրապարակել եւ գրել. «Կարոտել եմ մոծակիս»:

Ըստ մեր տեղեկությունների՝ շուտով  նրան կմիանա նաեւ կինը՝ Դիանա Տոնոյանը:

ArmLur.am-ն արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է կապ հաստատել դերասանի  հետ, բայց ապարդյուն:

Հ.Գ. Հավելենք, որ ավելի ուշ դերասանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին ասաց, որ դեռեւս նման  հստակություն չկա, այդ իսկ պատճառով չի կարող հիմա այդ մասին խոսել:

 




Լրահոս