
Այս 1 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը մի շարք կրթական, վերականգնողական և մարդասիրական ծրագրեր է իրականացրել իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:
«Ընդհանուր թվով 25 կազմակերպություն մեզ հետ հոգացել է 91,251 մեր հայրենակիցների կարիքները, որի համար Հիմնադրամը ներդրել է 5 972 197 ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: