Независимая Газета-ն անդրադարձել է ՄԱԿ ի Միջազգային դատարանի կողմից քննվող գործին։ Խոսքը Ադրբեջանի դեմ Հայաստանի հարցի մասին է։ Լրատվամիջոցը բծուն է, որ նախքան հիմնական պահանջի քննարկումը սկսելը, Հայաստանը պահանջում է, որ Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին և պատանդներին, դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը և ազգային ատելության քաղաքականությունը:
«Ադրբեջանի դեմ հայցը պարունակում է ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածների խախտման մեղադրանք: Հայտարարության մեջ ասվում է, որ երկար տարիներ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է նույնիսկ խոշտանգումներով և զանգվածային սպանություններով, չխոսելով առօրյա մակարդակի հաճախակի նվաստացումների մասին:Ադրբեջանը պասիվ դիրքորոշում չի զբաղեցրել և հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Հաագայի դատարան: Այն պարունակում է հայկական կողմի նույն բանի հայելային մեղադրանքներ:
Հայաստանի շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսն իր խոսքում ընդգծլ է, որ Ադրբեջանում ազգային ատելությունը քարոզվում է ամենաբարձր մակարդակով. բավական է ծանոթանալ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին: JAM-news-ը մեջբերում է Սալոնիդիսի խոսքերը Բաքվում բացված Հաղթանակի պուրակի անթույլատրելիության մասին, որտեղ գերեվարված և վնասված ռազմական տեխնիկայի հետ միասին ցուցադրվում են հայ զինվորների նվաստացուցիչ մանեկեններ:
Ըստ ընթացակարգի՝ Ադրբեջանը ներկայացրել է հակադարձ դիրքորոշում: Նրա շահերի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթն ասել է, որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարության իր բոլոր պարտավորությունները: Նա չի հերքել, որ Բաքուն պահում է որոշակի թվով հայերի, սակայն ընդգծել է, որ նրանք մեղադրվում կամ արդեն դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ռասայական խտրականության մեղադրանքները՝ նշելով, որ Հայաստանի փաստարկները ճիշտ չեն:
Նշենք, որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ նմանատիպ լսումներն արդեն մեկնարկել են: Հայաստանի պահանջի վերաբերյալ անհետաձգելի միջոցառումների վերաբերյալ դատարանի որոշումը կկայացվի մոտավորապես մեկ ամսից: Հիմնական պահանջի քննարկումը կսկսվի ավելի ուշ: