
Սիրիայում ընդդիմության ներկայացուցիչների եւ կառավարական ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով հոկտեմբերի 13-ին զոհվել է 36 մարդ,- հաղորդում է Agence France-Presse-ը: Զոհերից 25-ը զինծառայողներ են:ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին տվյալների համաձայն` Սիրիայում մինչ այժմ զոհվել է 3000 մարդ, այդ թվում՝ 100 երեխա: Իշխանությունները շարունակում են կատարվածի մեջ մեղադրել զինված “ահաբեկիչներին”: