Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Այն կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է մեծ թվով դեմ կարծիքներ ձեռք բերել: ArmLur.am-ը քաղաքացիների շրչջանում այս թեմայի շուրջ հարցում անցկացրեց: Պարզվեց՝ նրանք եւս անհանգստացած են:
Հ. Գ. Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին
1. Կենսաչափական անձնագրերը շարունակելու են տրամադրվել 10 տարի ժամկետով։
2. Հին նմուշի անձնագրերը օրենքի փոփոխության արդյունքում տրամադրվելու են 2 տարի ժամկետով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ս.Հ.
Հ.Հ.