Վահագն Վերմիշյանի գրավի չափը բարձրացվել է: Պաշտպանական կողմի նախկինում դատարան է ներկայացրել 5 միլիոն՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու համար, սակայն դատարանը մերժել է, ավելի ուշ ներկայացվել է 10 միլիոն դրամ, 15 միլիոն դրամ, որը եւս դատարանը մերժել է եւ հիմա պաշտպանական կողմը ՀՀ վերաքննիչ դատարան է ներկայացրել 17 միլիոն դրամ, որպեսզի նա գրավի դիմաց կալանքից ազատվի: Իսկ թե այս անգամ ինչ է սպասվում նրան, դեռեւս պարզ չէ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւ ներկայացրեց, թե դատաարանում ինչ փուլ են թեւակոխել:
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագա Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Դրանից բացի, Վ.Վ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1 միլիոն 193 հազար 575 դրամ գումարին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։
Ք.Մ