Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է պաշտպանության նախարարաության տարածած հաղորդագրությունը:
Պաշտպանական գերատեսչությունը ուռճացված է գնահատել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունն այն մասին, որ Գեղարքունիքի մարզում արդբեջանական կողմն ապաստարաններ է կառուցում ու ամրակայում իր դիրքերը:
«Կոչ ենք անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ, որը, ինչպես ամբողջ այս ընթացքում, այնպես էլ հետագայում, պատրաստ է ամենասերտ համագործակցության ՄԻՊ գրասենյակի հետ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
ՄԻՊ մամուլի քարտուղար Նունե Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ՊՆ-ի հայտարարությունն ուսումնասիրում են, համապատասխան արձագանք կտան առաջիկայում:
Սևակ Վարդումյան