ԱՅՍ ԱՇՆԱՆ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ժամանակն է, որ ամառային թեթեւ ու վառ գույրները Ձեր զգեսատապահարաններում փոխարինեն աշնանային տաք եւ ջերմ գույներով: 2021 թվականի աշնանային նորաձեւության ներկապնակը ներառում է թե՛ վառ, թե՛ ավելի հանգիստ գույներ:  Իհարկե, դժվար է արեւառատ օրերից հետո անցում կատարել այնպիսի եղանակի, որը պարտադրում է կրել շարֆեր, հագնել բաճկոն ու կոշիկներ` չմոռանալով անձրեւանոցի մասին, սակայն ժամանակն է, որ պատրաստենք զգեստապահարանները աշունը հավուր պատշաճի դիմավորելու համար:

 

Իսկ ի՞նչ հագնել, ինչպե՞ս ընտրել երանգները, ի՞նչ է այս տարի նորաձեւ, ի՞նչ միտումներ, թրենդներ են առավել ակտուալ. այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ մեր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

2021 թվականի աշնան գլխավոր թրենդները

2021-2022 թվականներին առավել նորաձեւ են համարվում կենդանական պրինտի անսովոր երանգները, որը չափազանց մեծ նախընտրություն է ստացել մոդելային աշխարհում: Նորաձեւ է Leopard տպագրությունը, հատկապես դասական շականակագույնի փոխարեն օգտագործվում է փիրուզագույնը դեղինի, կարմիրը՝ կապույտի համադրմամբ, ինչպես նաեւ թրենդային են համարվում մետաքսե գործվածքները, ֆիքս կտրածքով ձեւվածքները:

Աշնան թրենդային գույները

Այս աշնանը նորաձեւ են համարվում կապույտի երանգները, դեղինի տաք երագները, շականակագույնը եւ կարմիրի բոլոր երանգները:

Բաճկոններ եւ կիսաբաճկոններ

Այս տարի  նորաձեւ են մորթյա բաճկոնները, տարբեր պրինտերով, իրարից զգալի տարբեր արտաքին եւ ներքին մատերիալներով: Նկատենք, որ այս տարի գույների զգալի տարբերությունը պահանջված եւ թրենդային  են համարվում: Նորաձեւության ասպարեզ են կրկին վերադարձել 2000 թվականին շատ ակտուալ կաշվե բաճկոնները եւ  բոլորիս հայտնի «մաչոնկա» կուրտկաները:

Ի դեպ, նշենք, որ այս տարի կրկին նորաձեւ է  անցյալ  սեզոնի թրենդներից դասականի ու սպորտայինի համադրությունը, որը նաեւ շատ հարմարավետ է:

Աքսեսուարներ, պայսուսակներ

Աքսեսուրաներից շատ նորաձեւ են գլխարկները, կապիշոնները, որը բավականին պահանջված են եւ կրում են մասշտաբային բնույթ: Ակտուալ են մորթյա գործվածքով գլխարկներն ու հերակալները (աբադոկները): Իսկ պայուսակներից  պոպուլյար են շատ քառակուսի ֆորմայով պայուսակները եւ սննդամթերքի տեսք ունեցող պայուսակները, օրինակ՝ ձվածեղի, պիցցայի, սենդվիչի եւ այլ մթերքների տեսքով:

Հավելենք, որ այս շրջանում շարունակում են նորաձեւ համարվել ուղիղ տաբատները, ինչպես նաեւ կաշվե տաբատներն ու բաճկոնները, մորթյա իրերը: Զարդերի մեջ արդիական է մետաղը` արծաթափայլ կամ ոսկեզոծ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՈՐՅՈՒՆԻ «ՎԱՐՔ ՄԱՇՏՈՑԻ» ԳԻՐՔԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՎԵԼ Է

Թարգմանչաց տոնի առթիվ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված եւ վերահրատարակված տարբերակը:

 

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին Օշականում:

«Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը «Ինքնություն» մատենաշարի երկրորդ գիրքն է: Խորհրդային տարիներին այն հրատարակվել է. մենք վերահրատարակում ենք, քանի որ ցանկանում ենք ժամանակակից սերնդին, ընթերցասերներին առավել մոտեցնել մեր արժեքներին, իսկ դա անելու համար պետք է հետ նայել եւ հասկանալ, թե ինչ ենք ստեղծել»,-ընդգծեց հրատարակչության ներկայացուցիչ, արձակագիր Դավիթ Սամվելյանը:

«Էդիթ Պրինտի» խմբագիր Նշան Աբասյանի խոսքով՝ խորհրդային տարիներին գրականագետները գրքին մոտեցել են որպես գեղարվեստական գործի ու խոսել են հեղինակի լեզվաոճական շնորհների մասին, իսկ պատմագիտությունը հաճախ ասել է, որ եկեղեցու ազդեցությամբ գրված գրքեր են եւ այլն: «Մենք փորձել ենք այս կարծրատիպերը կոտրել եւ գիրքը ներկայացնել որպես հոգեւոր վավարեգրություն, պատմական իրադարձությունների օբյեկտիվ նկարագրում այդ ժամանակում ապրած մարդու կողմից: Գիրքը վերընթերցելիս խմբագրման ժամանակ հիմնականում ծանոթագրությունների մեջ ենք փոփոխություններ արել, որովհետեւ մեծ էր խորհրդային գաղափարախոսության կնիքը, իսկ աշխարհաբար բնագրում այն բառերը, որոնք սովորաբար եկեղեցական գրականության մեջ մեծատառ են գրվում, դարձրել ենք մեծատառ՝ ի տարբերություն խորհրդային շրջանում տպագրված տարբերակի»,- պատմեց Աբասյանը:

«Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ Գիրքը երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն է՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա. Մաթեւոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված եւ խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։

 




Լրահոս