«ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում եւս պատվաստման սերտիֆիկատներ գնելու մի գործընթաց է սկսվել. հստակ մեխանիզմներ են ներդրված բացահայտելու նման դեպքերը: Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Այն անձը, որը կհամարձակվի նման գործընթաց իրականացնել, պետք է մտածի լուրջ վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին: Այդ մարդիկ պետք է մտածեն, որ այն անձը, որը գնել է պատվաստման սերտիֆիկատը, չի բացառվում, որ կարող է հետագայում հիվանդանալ ու մահանալ, եւ այդ մահը եւս լինելու է այդ մարդու խղճի վրա: Այդ դեպքերը կարող են ստվեր գցել եւ կարծիքներ ստեղծել, թե, տեսեք, մարդը պատվաստվել էր, բայց մահացավ: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պահանջների խստացման առումով ուսումնասիրում ենք միջազգային փորձը»,- ասել է նա:

 

«Շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄ երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում, կիրառվում են ավելի խիստ սահմանափակող միջոցառումներ: Օրինակ, առանց կանաչ անձնագրի ԵՄ որոշ երկրներում չի թույլատրվում ժամանցի վայրեր այցելել՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր: Նման միջոցառում կա ՌԴ տարբեր քաղաքներում եւս: Հիմա մեզ մոտ քննարկվում է այդպիսի սահմանափակումների անցնելու հարցը»,- ասել է նա: Մասնագետի խոսքով՝ այսօրվանից  ուժի մեջ մտնող կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաեւ Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը  ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները ունեն արդյունավետություն։ Նա նշել է, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչեւ 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից. «Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք որպես բացառություն են, իրենք չեն հանձնլու թեստ եւ չեն պատվաստվելու»։ Ռ.  Հակոբյանը նաեւ նշել է, որ Հայաստանում այս պահին հիմնականում շրջանառվում է Դելտա շտամը, որի վարակելիությունը կրկնակի մեծ է. «Այսինքն՝ եթե նախորդ շտամով վարակվածը վարակում էր 3 անձի, ապա դելտա շտամի դեպքում հիվանդ անձը վարակում է 7-8 անձի»:

Նրա փոխանցմամբ՝ չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում: Թե կոնկրետ ինչ ժամկետներում, չինական որ պատվաստանյութը, ինչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չի շտապում մանրամասնել: «Պատվաստանյութերի քանակի հետ կապված՝ մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացարձակ որեւէ խնդիր չունենք: Ասեմ, որ ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում»,- ասել է Ռ. Աբովյանը: Մասնագետի պնդմամբ՝ բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են, եւ երկրում կա հնարավորություն՝ ընտրելու այն պատվաստանյութը, որը ցանկանում են:

Ն. Պ.

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է iPhone 13-Ի

ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ

Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Սմարթֆոններրը կարելի է գնել կանխիկ եւ ապառիկ: Apple-ի նախորդ մոդելներից iPhone 13-ը տարբերվում է ավելի հզոր ու էներգաարդյունավետ A15 Bionic պրոցեսորով: Այդ չիպի եւ ավելի հզոր մարտկոցի շնորհիվ զգալիորեն բարելավվել է սմարթֆոնի աշխատանքի տեւողությունը: iPhone 13 Pro եւ Pro Max մոդելները հագեցած են 120 հերց հաճախականություն ունեցող էկրանով: Ամենահզոր iPhone 13 Pro Max-ի հիշողության ծավալը աճել է միչեւ 1 ՏԲ: Team Telecom Armenia-ն (ապրանքանիշը՝ Beeline) Հայաստանում հանդիսանում է Apple-ի պաշտոնական վերավաճառողը: Ընկերությունը Apple-ի սարքավորումների համար տրամադրում է պաշտոնական երաշխիք եւ սպասարկում: iPhone 13-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։

 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է

ՄՐՑԱՆԱԿԻ

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: «Ամերիաբանկ»-ը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի բանկը» Հայաստանում: «Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը  ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլեւ շատ դեպքերում աջակցեցին  համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: Նա նշեց. «Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»: «Ամերիաբանկ»-ի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է բանկի համար.  «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք եւ համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին եւ համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման եւ իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու եւ կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլեւ  ավելի հզորանալ»: Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված եւ վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody՚s, Standard & Poor՚s եւ Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը եւ գնահատումները:

 

 




Լրահոս