Մոսկվայի քաղաքապետը նոր սահմանափակումներ է սահմանել կորոնավիրուսի տարածման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է քաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ սահմանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքապետի գրառումը:

«2021 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. փետրվարի 25-ը Մոսկվայի տարածքում գործող գործատուները պարտավոր են հեռավար աշխատանքի ռեժիմի փոխադրել աշխատակիցների ընդհանուր թվի առնվազն 30 տոկոսին», – իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետը:

Նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում բժշկական հաստատությունների, պաշտպանական համակարգի, «Ռոսատոմի», Ռոսկոսմոսի» և մի քանի այլ ռազմավարական մասնաճյուղերի աշխատակիցներին: Կորոնավիրուսային նոր սահմանափակումները առաջին հերթին վերաբերում են այն մարդկանց, որոնք իրենց առողջական վիճակով վտանգի գոտում են: Իսկ 60 տարեկանից բարձր մոսկվացիները, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, պետք է ինքնամեկուսացվեն բնակարանում կամ ամառանոցում, բայց նրանց թույլատրվում է զբոսնել կամ զբաղվել մարմնամարզությամբ մաքուր օդին:




Լրահոս