Gilead Sciences ընկերությունը հայտարարել է, որ Հայաստանին կնվիրաբերի 3000 սրվակ Veklury (Remdesivir) դեղամիջոց՝ COVID-19- ով հոսպիտալացված հիվանդներին օգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Businesswire-ը:
Ընկերությունը 100 հազար սրվակ էլ կտրամադրի Ինդոնեզիային:
«Քանի որ COVID-19- ի դեպքերը կրկին ամբողջ աշխարհում աճում են, և վիրուսը շարունակում է ազդել շատերի կյանքի վրա, մենք շարունակում ենք աշխատել, որ մեր դեղամիջոցները հասնեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս նվիրատվությունները մեր շարունակական հանձնառության վերջին օրինակն են, և մենք կշարունակենք աշխատել կառավարությունների, առողջապահական մարմինների հետ՝ մեր դեղամիջոցները հնարավորինս արագ հասանելի դարձնելու համար»,-ասել է Gilead Sciences- ի գլխավոր առևտրային պատասխանատու Յոհաննա Մերսիերը:
Նշվում է, որ Gilead- ը սերտորեն համագործակցում է դիստրիբյուտոր գործընկերների և ուղղակիորեն Հայաստանի և Ինդոնեզիայի կառավարությունների հետ `այդ նվիրատվությունների գործընթացը համակարգելու համար:
Նշվում է, որ Veklury-ն COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների բուժման հակավիրուսային ստանդարտն է, այս պահին Միացյալ Նահանգներում COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների կեսից ավելին բուժվում է Veklury-ով : Veklury-ը հաստատված կամ լիազորված է ժամանակավոր օգտագործման համար աշխարհի մոտ 50 երկրներում: