ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՂԹԵՑԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային երեկվա հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ` 2-1 հաշվով: Առաջին խաղակեսն, ըստ էության, անհաջող էր Հայաստանի համար. նախ կարմիր քարտ ստացավ ու դաշտից հեռացվեց մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, հետո գրանցվեց ինքնագոլ: Փոխարենը հաջող էր երկրորդ խաղակեսը, միայն թե հաշվի տարբերությունն այդպես էլ չկարողացանք կրճատել անգամ այն բանից հետո, երբ Իռլանդիայի հավաքականի անդամներից Քեւին Դոյլը երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո հեռացվեց դաշտից, եւ արդյունքում հավասար թվով ֆուտբոլիստներ մնացին խաղում: Այդ պայմաններում Հայաստանի հավաքականը թեեւ 2 «գոլ խփեց», սակայն այդպես էլ Իռլանդիային չհաղթեց: Մինչդեռ, վերջին հանդիպումներից, հատկապես Մակեդոնիայի հավաքականին հաղթելուց հետո ֆուտբոլը դարձել էր մեր երկրի թիվ մեկ  քննարկվող թեման նաեւ քաղաքական դաշտում: Սակայն հայկական ֆուտբոլի բերկրանքը երկար վայելել չհաջողվեց:




Լրահոս