Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, Պեկին-2022 կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:
Համավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել: Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին: Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին:
24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը։