ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ծովակալ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցի  բակում տեղադրված «Անմահ արծիվներ» հուշաքարին ծաղիկներ  խոնարհեցին Աարցախյան  44-օրյա պատերազմում նահատակված  հերոս, կապիտան Լեւոն Բաղինյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, որից հետո ուղեւորվեցին Արարատյան հայրապետական թեմի Արաբկիրի եղեղեցի, որտեղ հոգեւոր հովվի կողմից տեղի ունեցավ  տարելիցի առթիվ հոգեհանգստի կարգ:

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:

Ալվարդ Գրիգորյան (39 տարեկան, օպերատոր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը:

Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում,

2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ ՀՀ-ն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ (պայմանագրային հիմունքներով գործուղված) ուսանողը:

Կարինե Լալայան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք:

Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե, տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված, առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը:




Լրահոս