ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործը քննել է ԱԱԾ-ն եւ որոշել է կարճել դանակահարության դեպքը: Հետաքրիքիր է՝ այս գործը փակելով՝ ԱԱԾ-ն ում է փորձել ջրից չոր դուրս հանել՝ Կենտրոնի պաշտոնյաներից մեկին, թե ՀՔԾ նախկին պետի որդուն: Փաստ է մեկ բան, որ նմանօրինակ դեպքերում իրավապահները քրեական գործ են հարուցում, կալանավորում են դանակահարողին ու հասարակ քաղաքացիներին հասցնում են դատարանի դռները, իսկ ահա այս դեպքում թեման փակում են՝ համարելով ամեն ինչ ավարտված:
Իսկ ինչպես էր եղել դեպքը:
Հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ավելի ուշ հայտնի դաձավ, որ դանակահարվածը ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը որդին է՝ Նարեկ Շահինյանը, որը աշխատում է Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:
Իսկ ինչու էին նրան դանակահարել: Ինչպես նկատում ենք Երեւանի քաղաքապետարանը արդեն տեւական ժամանակ է, ինչ գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջաններում՝ ապամոնտաժելով ապօրինի կառուցված շինությունները:
Արդյունքում, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին: Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել, տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են:
Քնար Մանուկյան