«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը երեկ առաջին անգամ այցելել էր խորհրդարան։ Նրան շենքին ծանոթացնում էր սյունեցի մեկ այլ պատգամավոր` Վահե Հակոբյանը։ Նորեկը շտապում էր եւ խոստացավ առաջիկայում զրուցել մեզ հետ, սակայն Հակոբյանից համառոտ մեկնաբանություն ստացանք Գորիսի ընտրությունների վերաբերյալ:
«Գորիսի ընտրություններին ունեցանք հաղթանակ, որովհետեւ բացակայում էին բանակը, շրջիկ խմբերը, ապօրինի անձնագրերը։ Իսկ Առուշանյանն այսօր ցույց տվեց Գորիսի իրական պատկերը, այն է՝ իշխանությունն իրականում չունի 20-22 տոկոսից ավել քվե»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցրինք, որ Սյունիքում հունիսի 20-ին ՔՊ-ն ավելի քան 50 տոկոս ձայն էր ստացել։ «Լավ, հիմա որ ասում են` Գորիսում մեզ չէին սիրում, բայց Առուշանյանին սիրում են, իսկ Գյումրիի մասի՞ն ինչ կասեք։ Ես որքան տեղեկացված եմ, Բալասանյանն ԱՄՆ-ում է գտնվում, բայց իշխանությունը պարտվեց, չէ՞»։ Փաշինյանն ակտիվ չէր, գուցե դա՞ էր ՔՊ-ի պարտության պատճառը։ «Բայց պատվիրակներ էր, չէ՞, ուղարկել… Դա էլ մեդալի մյուս կողմն է, դա նշանակում է, որ առանց Նիկոլ այստեղ 71 ուսապարկ է նստած։ Կա մի հատ Նիկոլ, եւ կան ֆոն ապահովողներ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում