Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով ախտահարված 1589 մարդ, իսկ արհեստական շնչառության սարքերին միացված է639 մարդ:
Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով ախտահարված 5700 նոր դեպք: Մեկ օրում հոսպիտալացվել է 1589 մարդ: Արհեստական շնչառության սարքերին միացված է 639 մարդ: Քաղաքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժում ստանալուց հետո ապաքինվել է եւս 3988 մարդ: Ընդամենը այն մարդկանց թիվը, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից, հասել է 1 մլն 540․144-ի:
Նշվում է, որ մայրաքաղաքում մահացել է 73 հիվանդ, բոլորի մոտ հաստատվել է «թոքաբորբ» ախտորոշումը եւ ստացվել COVID-19-ի թեստերի դրական պատասխանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: