![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/Снимок_42.png)
Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով: Այս մասին դերասանն ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում:
Դերասանը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և կից գրառում արել՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, հիվանդությունը թեթև ընթացք է ստացել:
Վերջինս երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ և հայտնել է, որ նախատեսված ներկայացուցմները կհետաձգվեն:
«Հիմա գոնե վերջապես հանգստանալու և ընթերցելու ժամանակ կա… տվյալ դեպքում վերընթերցելու: Առողջություն բոլորին»,- սոցցանցում գրել է դերասանը: