ArmLur.am-ը ոճաբան, պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանից հետաքրքրվեց, թե նրա գնահատմամբ ովքեր են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային կին ներկայացուցիչները, որոնք հետեւում են նորաձեւության միտումներին, հստակ տարանջատում են բեմական, առօրյա, տոնական զգեստները եւ վերջապես կիրառում են իրենց անհատական մոտեցումները: Այսպիսով, ներկայացնում ենք ոճաբանի գնահատականները:
Ըստ ոճաբանի ՝ հայկական շոու-բիզնեսում ամենաոճային երգչուհիները Սիրուշոն եւ Իվետա Մուկուչյանն են, ովքեր թե իրենց առօրյա եւ թե իրենց բեմական հագուստներով տարբերվում, ինչու չէ նաեւ ոճ են թելադրում հասարակությանը:
Ոճաբանը կարողացավ մտաբերել այս երկու ոճային երգչուհիներին, իսկ ինչ վերաբերում է նրանց ոճային առանձնահատկություններին Գաբաջյանը նշեց, որ Հայաստանի համար բավարար է նրանց տարբերվող լուքերը:
Նշենք, որ Արայիկ Գաբաջյանը հանդիսանում է Women’s Club-ի գլխավոր ոճաբանը, ինչպես նաև աշխատում է բազմաթիվ աստղերի հետ, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Գայա Արզումանյանը, Արփին, Մարտին Մկրտչյանը և այլոք։ Գաբաջյանին էր վստահվել նաև հագուստների ոճի ընտրությունը հումորիստ Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակում, որը սիրվել և մեծ քննարկումներ էր առաջացրել համացանցում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան